ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

    «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողով` ԼՂՀ-ում

    28.06.2014| 12:16
    Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Արցախի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Կրթություն առանց խտրականության. Բոլոնիայի գործընթացի համատեքստում» միջազգային համաժողովը, որը տեղի կունենա 2014 թվականի հունիսի 27-29-ը, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում: Համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ԼՂՀ Ազգային ժողովի շենքում հունիսի 28-ին:
  • Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

    Երիտասարդները փառաբանում են Արցախյան պատերազմի հերոսների սխրանքը

    27.06.2014| 17:30
    Հունիսի 27-ին տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակների շնորհանդեսը։ Լեոնիդ Ազգալդյան, Գագիկ Ստեփանյան (Հեթանոս Գագո), Սիմոն Աչըքգյոզյան (Դեդ), Աշոտ Չախոյան, Շահեն Մեղրյան, Սամվել Շահմուրադյան, Հարություն Աբրահամյան և այլք. «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպությունը «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստել է 30 հոլովակ, որոնք անմահացնում են զոհված ազատամարտիկներին ու նրանց կյանքի պատմությունը։
  • Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

    Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

    27.06.2014| 15:46
    Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։
  • «Ցավոք, մեր երկրում մինչև հիմա էլ «ափ չի երևում», և դա ինձ համար մեծ ողբերգություն է»

    «Ցավոք, մեր երկրում մինչև հիմա էլ «ափ չի երևում», և դա ինձ համար մեծ ողբերգություն է»

    27.06.2014| 12:53
    Բոլորովին վերջերս ՍԱՄՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ (Սամվել Սպիունի) արվեստասեր հանրության դատին հանձնեց ուսուցչին` Ռոման Բալայանին նվիրված «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի հայկական տարբերակը:
  • Մամուռներում չկորան արահետ ու անուն

    Մամուռներում չկորան արահետ ու անուն

    27.06.2014| 12:47
    1989 թվականի գարնանային մի պայծառ օր Սիսիանի Շամբի ձոր կոչվող ծիրանենիների այգում նկարահանվեց «Իրիկնահացի հրավեր» ֆիլմը: Ի՜նչ հրաշալի պահ էր` ծիծաղկոտ ծառերով զարդարուն ծիրանուտում Համո Սահյանն էր` բարձր տրամադրությամբ, սիրահոժար ասող-խոսող:
  • Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը`  ըստ  Լոուրենս Արաբացու (մաս 2-րդ)

    Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը` ըստ Լոուրենս Արաբացու (մաս 2-րդ)

    27.06.2014| 12:40
    Զարգացում էին ապրում ազգային շարժումները Եգիպտոսում, Հնդկաստանում, Պարսկաստանում, և, ի վերջո, Կոստանդնուպոլսում, որտեղ դրանք պաշտպանվում ու նշանակալից էին դառնում կրթության բնագավառում ամերիկյան նոր գաղափարների ներմուծմամբ, գաղափարներ, որոնք ազատության մեջ հայտնվելով` հին բարձրակարգ արևելյան մթնոլորտում դառնում էին պայթյունավտանգ խառնուրդներ:
  • Մատենադարանի կողոպուտը

    Մատենադարանի կողոպուտը

    27.06.2014| 12:37
    Այս պատումում չենք խոսի Արտաշես Աբեղյան-հայագետի ու մտավորականի մասին. այցելեք համացանց և կտեսնեք հոդվածներ ու նույնիսկ մի հեռուստաֆիլմ, որոնց ճշմարտացիությունը վիճարկելի չէ: Անվիճելի է նաև փաստի հավաստիության վրա հիմնված այս եղելությունը, որի հետևանքները արձագանքեցին մինչև մեր օրերը:
  • «Ես` բացարձակապես անհավատ  մարդս, դարձել եմ խորապես հոգևոր մարդ»

    «Ես` բացարձակապես անհավատ մարդս, դարձել եմ խորապես հոգևոր մարդ»

    27.06.2014| 12:33
    «Իրատես de facto»-ի հյուրն է ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱՐՄՅԱՆՍԿԱՅԱՆ (Ալիսա Սարկիսովա), ով ապրում է Թբիլիսիում և գրում բանաստեղծություններ` հիմնականում հոգևոր թեմաներով:
  •  «Զվարթնոց» արգելոց-թանգարանը նոր վարիչ չունի

    «Զվարթնոց» արգելոց-թանգարանը նոր վարիչ չունի

    27.06.2014| 12:08
    «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աղմկահարույց դեպքերից հետո մշակույթի նախարարի հրամանով` մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Ըստ լուրերի` թափուր պաշտոնը զբաղեցրել է Վարդան Գրիգորյանի որդին` Գագիկ Գրիգորյանը:
  • «Գրողները հոգու ճարտարապետներն են, Մովսես Պչաքճյանը կարծես թե հայի հոգու ճարտարապետն է»

    «Գրողները հոգու ճարտարապետներն են, Մովսես Պչաքճյանը կարծես թե հայի հոգու ճարտարապետն է»

    27.06.2014| 11:57
    Ընթերցողի սեղանին է ՄՈՎՍԵՍ ՊՉԱՔՃՅԱՆԻ «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորը: Գրքի շնորհանդեսը նշվեց ՀԳՄ «Գրական ակումբում»: